Dance the Night

«Dance the Night»
Դուա Լիպայի սինգլը
«Barbie: The Album» ալբոմից
Թողարկված25 մայիսի, 2023
ՖորմատԹվային ներբեռնում
Ձայնագրված2023
Ժանրդիսկո
Տևողություն2:56
Լեյբլ
ՊրոդյուսերԷնդրյու Ուայեթ, Մարկ Ռոնսոն, Picard Brothers
Դուա Լիպայի սինգլների ժամանակագրություն
«Potion»
(2022)
«Dance the Night»
(2023)
«Houdini»
(2023)

«Dance the Night» (հայերեն՝ Պարել ողջ գիշեր), բրիտանացի երգչուhի Դուա Լիպայի երգը, որը թողարկվել է 2023 թվականի մայիսի 25-ին Atlantic Records և Warner Records լեյբլներում[1], հանդիսանում է «Բարբի» ֆիլմի «Barbie: The Album» սաունդթրեք-ալբոմի առաջատար սինգլը, ֆիլմի պրեմիերան կայացել է 2023 թվականի հուլիսի 21-ին[2]։ Լիպան և Քերոլայն Էյլինը գրել են այն Էնդրյու Ուայեթի և Մարկ Ռոնսոնի հետ, Picard Brothers եղբայրները նույնպես մասնակցություն են ունեցել։ Երգը դիսկո ժանրում է, որի մեջ օգտագործվել են թավջութակ, ջութակ, ալտ, լարային և բաս գործիքներ։ Երգը պատմում է այն մասին, որ Լիպան ցանկանում է պարել ողջ գիշեր և ոչինչ նրան չի խանգարում։ Երգի հետ նաև թողարկվել է տեսահոլովակը, որում նկարահանվել են մի քանի անձ, այդ թվում նաև ավստրալացի դերասանուհի Մարգո Ռոբին։

  1. Ackroyd, Stephen (2023 թ․ մայիսի 22). «Dua Lipa is dropping a new song, 'Dance The Night', on Friday». Dork (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2023 թ․ մայիսի 22-ին.
  2. Griffiths, George (2023 թ․ մայիսի 22). «Dua Lipa announces brand-new single 'Dance the Night' from the Barbie soundtrack coming this week». Official Charts Company. Վերցված է 2023 թ․ մայիսի 22-ին.{{cite web}}: CS1 սպաս․ url-status (link)

© MMXXIII Rich X Search. We shall prevail. All rights reserved. Rich X Search